Արդեն երրորդ անգամ անընդմեջ Transfermarkt-ը իջեցրել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի տրանսֆերային արժեքը:
Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների ցանկում 32-ամյա արգենտինացին ութերորդ հորիզոնականում է:
Արգենտինացու տրանսֆերային արժեքն այսօր կազմում է 140 միլիոն եվրո: Նրանից ավելի թանկ են գնահատվում Կիլիան Մբապեն (200 միլիոն եվրո), Ռահիմ Ստերլինգը և Նեյմարը (երկուսն էլ յուրաքանչյուրը 160 միլիոն եվրո), Սադիո Մանեն, Մոհամեդ Սալահը, Հարի Քեյնը և Կևին Դե Բրյունեն (բոլորը ՝ յուրաքանչյուրը 150 միլիոն եվրո):
Այս մրցաշրջանում Մեսսին «Բարսելոնայի» կազմում անցկացրել է 20 հանդիպում, խփել 16 գոլ և կատարել 9 գոլային փոխանցում: