«Ռոմայի» գլխավոր մարզիչ Պաուլո Ֆոնսեկան խոսել է Ա Սերիայի 19-րդ տուրի շրջանակներում «Յուվենտուսի» դեմ հանդիպման մասին.
«Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կասեմ անձամբ Ռոնալդուին, բայց հուսով եմ, որ խաղից հետո նա զայրացած կլինի: «Յուվենտուսը» հիանալի թիմ է, լավագույնը Իտալիայում ՝ «Ինտերի» հետ միասին, այնպես որ մենք դժվար մենամարտ կունենանք: Բարեբախտաբար, Նիկոլո Ձանիոլոն մեր տրամադրության տակ է և մենք կարող ենք նրա վրա հույս դնել:
Այնուամենայնիվ, մենք պատրաստվում ենք խաղին սովորական ռեժիմով: Մեզ համար սա նույն հանդիպումն է, ինչը յուրաքանչյուր մրցակցի դեմ: «Ինտերը» և «Յուվենտուսը» Իտալիայի լավագույն թիմերն են, բայց չեմ կարող ասել, թե ով է նրանցից լավագույնը: Կարծում եմ`յուրաքանչյուր ֆուտբոլիստ ցանկանում է մասնակցել նման հանդիպումների»,- մեջբերում է Ֆոնսեկային Tuttosport-ը: