Աշխարհի երրորդ ռակետ Ռոջեր Ֆեդերերը ժամանել է Մելբուրն, որտեղ հունվարի 20-ին մեկնարկելու է թենիսի տարվա Մեծ սաղավարտի առաջին մրցաշարը՝ Australian Open-ը։
Ֆեդերերը այսօր առաջին մարզումն է անցկացրել «Ռոդ Լեյվեր» արենայում։ Մինչ Ավտրալիայի բաց առաջնությունը 38-ամյա շվեյցարացին հրաժարվել է որևէ այլ մրցաշարերի մասնակցելուց։ Մրցաշրջանը Ռոջերի համար կմեկնարկի Ավստրալիայի բաց առաջնությունով։
Մինչ Ավստրալիա ժամանելը Ֆեդերերը վերսկսել էր մարզումները Դուբայում։ Սա Ֆեդերերի 21-րդ մասնակցությունն է լինելու Ավստրալիայի բաց առաջնությանը։



