«Ռոստովը» պաշտոնապես հայտարարել է կիսապաշտպան Ռոման Երեմենկոյի հեռանալու մասին: Պայմանագիրը 33-ամյա կիսապաշտպանի հետ խզվել է կողմերի փոխադարձ համաձայնությամբ:
Ռոստովյան ակումբի կազմում Երեմենկոն անցկացրել է 47 հանդիպում, որոնցում դարձել է 10 գոլի եւ 5 գոլային փոխանցման հեղինակ: Ակումբի պաշտոնական կայքում հաղորդվում է, որ ֆուտբոլիստը վերադառնում է Ֆինլանդիա:
Վերջինս ևս հաստատել է, որ վերադառնում է Ֆինլանդիա՝ ընտանեկան պատճառներից ելնելով։
«Ռոստովը» անցկացրած 19 հանդիպումներում 32 միավորով Ռուսաստանի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 5-րդ տեղում է: