Կանանց ֆուտզալի բաց առաջնության եզրափակչում Ե ենթախմբում հանդես եկող «Ուրարտու-աղջիկների» թիմը հանդիպեց «Նիկարմ-աղջիկներ 1»-ի հետ ու առավելության հասավ 8-0 հաշվով՝ դառնալով ենթախմբի հաղթող։
«Ուրարտու-աղջիկների» կազմում դուբլ ձևակերպեցին Միլենա Սայադյանն ու Մարիաննա Վարդանյանը, մեկական անգամ էլ աչքի ընկան Սուսաննա Սահակյանը, Դիանա Մելիքբեկյանը, Մանե Հախոյանը և Ասյա Աղաբեկյանը։
Խաղից հետո թիմի գլխավոր մարզիչ Քնարիկ Գրիգորյանը կիսվեց հաղթական տպավորություններով․
«Առաջնությանը, ինչպես գիտեք, երկրորդ անգամ էինք մասնակցում, և սա մեր երկրորդ հաղթանակն էր, պասելիքները հատկապես այս թիմից ի սկզբանե մեծ էին, լավ մտանք պայքարի մեջ ու այդպես էլ շարունակեցինք, հույս ունեինք՝ եզրափակչում պայքարն ավելի մեծ կլիներ ու ավելի դիտարժան խաղ կստացվեր, բայց փորձեցինք եզրափակչին հատուկ գեղեցիկ խաղ ցուցադրել»,-մարզչի խոսքերն է փոխանցում «Ուրարտուի» պաշտոնական կայքը։