ԲԿՄԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կանցկացնի «Տամբովում»:
«Մոսկվայի ԲԿՄԱ-ն և «Տամբովը» պաշտոնապես ձևակերպել են կիսապաշտպան Տիգրան Ավանեսյանի վարձավճարով տեղափոխությունը: ԲԿՄԱ-ի 18-ամյա սանը տամբովցիների կազմում կխաղա մինչև 2020/21 մրցաշրջանի ավարտը: Մաղթում ենք Տիգրանին հաջողություններ մրցաշրջանի մնացած ժամանակահատվածում»,- ասված է հաղորդագրության մեջ:
#ЦСКА и «Тамбов» оформили переход опорного полузащитника Тиграна Аванесяна на правах аренды.
18-летний воспитанник армейцев будет выступать за тамбовчан до окончания чемпионата-2020/21.
Желаем Тиграну успехов в оставшейся части сезона! ⚽🙏 pic.twitter.com/gJdjiyJR8y
— ПФК ЦСКА Москва (@pfc_cska) February 20, 2021
18-ամյա Ավանեսյանը հանդիսանում է Մոսկվայի ԲԿՄԱ-ի սան, խաղացել է Ռուսաստանի տարբեր տարիքային պատանեկան հավաքականներում։ Խաղում է հիմնականում հենակետային կիսապաշտպանի, հարկ եղած դեպքում՝ կենտրոնական պաշտպանի դիրքում։