«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն պատասխանել է կիսապաշտպան Դելե Ալիի և հարձակվող Գարեթ Բեյլի խաղի մասին հարցին:
«Լրագրողներն ինձ նույն հարցը տվեցին խաղից առաջ և հետո: Եվ իմ պատասխանը նույնն էր. Մեր նպատակը հաղթելն է, և ես նայում եմ ոչ թե կոնկրետ խաղացողների, այլ թիմի ելույթներին:
Սա քննություն չէ բոլորի համար: «Տոտենհեմի» ֆուտբոլիստները բավական լավ են, որ հանդիպումները քննություն լինեն նրանց համար:
Ես փոխարինեցի Բեյլին, քանի որ գիտեմ, որ նրա համար հեշտ չէ 90 րոպե խաղալ: Թիմին ինչ-որ պահի թարմություն է պետք, իսկ Լամելան այն տվեց մեզ: Ինչ վերաբերում է Ալիին, նա քրտնաջան աշխատեց, դեղին քարտ ստացավ: Ընդհանրապես, ես գոհ եմ բոլորից, ներառյալ երկու ֆուտբոլիստներից, ում մասին ինձ հարցրեցիք», — Մոուրինյոյի խոսքերն է մեջբերում Football.London- ը: