Ֆրանսիացի հարձակվողի ներկայիս պայմանագիրը փարիզյան ակումբի հետ ավարտվում է 2022-ի ամռանը, իսկ նոր պայմանագրի շուրջ բանակցությունները շատ դանդաղ են ընթանում և դեռ ոչ մի արդյունք չեն տվել:
Ըստ L’Equipe-ի ՝ 22-ամյա ֆրանսիացու ծառայություններով հետաքրքրված են շատ թոփ ակումբներ, այդ թվում ՝ «Յուվենտուսը» և «Մանչեսթեր Սիթին», բայց Մբապպեն կընդունի միայն «Ռոալի» կամ «Լիվերպուլի» առաջարկը:
Կիլիանը միշտ խոսել է «Ռեալի» հանդեպ իր սիրո մասին, որի կազմում երազում էր խաղալ մանկությունից: Բացի այդ, խաղացողը մեծ հարգանքով է վերաբերվում Զինեդին Զիդանին, ով այժմ մարզում է մադրիդյան թիմը:
Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», Կիլիանը պատրաստ է քննարկել Անգլիայի չեմպիոնների նոր առաջարկը: