Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում այսօր մի շարք հանդիպումներ են կայացել:
«Մանչեսթեր Յունայթեդը» հյուրընկալվելիս մրցել է «Ռեալ Սոսյեդադի» հետ և 4 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը: ՄՅՈՒ-ի կազմում դուբլ է ձևակերպել Բրունու Ֆերնանդեշը, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մարկուս Ռեշֆորդն ու Դենիել Ջեյմսը:
Թիմերի միջև պատասխան խաղը կկայանա փետրվարի 25-ին Անգլիայում:
Օրվա մյուս խաղում «Յանգ Բոյզը» 4-3 հաշվով դժվարին հաղթանակ է տարել «Բայերի» նկատմամբ: Առաջին կեսում «Յանգ Բոյզի» ֆուտբոլիստները գնդակ են ուղարկել մրցակցի դարպասն ու ընդմիջման գնացել 3-0 առավելությամբ, երկրորդ կեսում գերմանական թիմի ֆուտբոլիստները նախաձեռնությունն իրենց ձեռքն են վերցրել ու կարողացել են երեք գոլ խփել՝ հավասարեցնելով հաշիվը. դուբլ է ձևակերպել Պատրիկ Շիկը, մեկ անգամ էլ աչքի է ընկել Մուսա Դիաբին: Այդուհանդերձ, խաղավարտին՝ 89-րդ րոեին, Տեոսոն Սյեբատշյեն դուբլ է ձևակերպել ու առաջ մղել իր թիմին՝ ձևակերպելով հանդիպման վերջնահաշիվը:
Օրվա մյուս խաղերում «Լեսթերը» հյուրընկալվելիս 0-0 հաշվով է ավարտել հանդիպումը Պրահայի «Սլավիայի» հետ: Կիևի «Դինամոն» 1-1 է խաղացել «Բրյուգեի» հետ, «Տոտենհեմը» 4-1 հաշվով հաղթել է «Վոլֆսբուրգերին», Զագրեբի «Դինամոն» 3-2 հաշվով հաղթել է «Կրասնոդարին», «Օլիմպիակոսը» 4-2 հաշվով հաղթել է ՊՍՎ-ին, իսկ «Միլանը» 2-2 խաղաց «Ցրվենա Զվեզդայի» հետ: