«Միլանի» և Իտալիայի հավաքականի նախին ֆուտբոլիստ Լուկա Անտոնելին պայմանագիր է կնքել «Մայամիի» հետ, հայտնում է ամերիկյան ակումբի պաշտոնական կայքը: 34
34-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը «Մայամիի» հետ նախատեսված է մինչև 2021 թվականի նոյեմբերի 30-ը:
«Լուկայի վարպետությունը խոսում է ինքն իր մասին: Նա շատ բաների է ունակ, և մենք ուրախ ենք նրան տեսնել մեր թիմում: «Մայամիում» շատ են երիտասարդ ֆուտբոլիստները, և նման փորձառու ֆուտբոլիստի առկայությունը նրանց կօգնի զարգանալ ինչպես դաշտում, այնպես էլ դրա սահմաններից դուրս»,- ասել է «Մայամիի» գլխավոր մարզիչ Պոլ Դալգլիշը:
Անտոնելին հանդես է եկել «Միլանում», «Բարիում», «Մոնցայում», «Ջենոայում» և «Էմպոլիում»: 2010-ից 2016 թվականներին հանդես է եկել Իտալիայի հավաքականում: