2020 թվականը օլիմպիական տարի է: Այն սկսվում է Օլիմպիական խաղերով, բայց` պատանեկան:
Շվեյցարիայի Լոզան քաղաքում այսօր` հունվարի 9-ի երեկոյան, տեղի կունենա ձմեռային Օլիմպիական պատանեկան երրորդ խաղերի բացման հանդիսավոր արարողությունը, հայտնում է ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքը:
Հայաստանի պատվիրակությունը խաղերին կմեկնի հունվարի 17-ին: Դահուկավազքի մրցումներին կմասնակցի աշոցքցի Սպարտակ Ոսկանյանը:

Մրցավայր է ժամանել միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը: 79 երկրների մարզիկ-մարզուհիներն իրենց ունակությունները կդրսևորեն 16 մրցաձևերում:
Պատանեկան սպորտի համաշխարհային ստուգատեսը կավարտվի հունվարի 22 –ին։