«Տոտենհեմի» կիսապաշտպան Մուսա Սիսոկոն Bein Sport-ին տված հարցազրույցում խոսել է իր ապագայի մասին։
«Մյուս մրցաշրջանում կմնա՞մ այստեղ։ Չգիտեմ։ Պայմանագիրս վերջանում է 2023-ին։ Ֆուտբոլում ամեն ինչ արագ փոխվում է։ Հիմա միայն իմ խաղի մասին եմ մտածում․ ուզում եմ հայտնվել Եվրո-2020-ում։ Բայց կարող եմ հաստատել, որ մի քանի ակումբ հետաքրքրված էր ինձնով»,- ասել է ֆուտբոլիստը։