«Բրագայի» պաշտպան Դավիդ Կարմուն կարող է կարիերան շարունակել Իսպանիայում: Այս մասին տեղեկացնում է AS-ը:
Աղբյուրի համաձայն, Մադրիդի «Ռեալը» հետաքրքրություն է ցուցաբերում 21-ամյա խաղացողի նկատմամբ: Այս մրցաշրջանում Կարմուն Պորտուգալիայի առաջնությունում անցկացրել է 12 հանդիպում:
Ֆուտբոլիստի պայմանագիրը «Բրագայի» հետ ավարտվում է 2025-ի ամռանը: