«Ինտերի» կիսապաշտպան Մատեո Պոլիտանոն կարող է փոխել ակումբային գրանցումը այս ձմռանը: Այդ մասին հայտնում է Ջանլուկա դի Մարցիոն:
26-ամյա իտալացու ծառայություններով հետաքրքրված է «Միլանը»: «Ռոսոներները» արդեն բանակցություններ է վարել խաղացողի գործակալի հետ:
Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ինտերը» պատրաստ է վաճառել ֆուտբոլիստին 20 միլիոն եվրոյով: