«Գանձասար-Կապան» ֆուտբոլային ակումբը հանգստից հետո վերսկսել է մարզումները: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հունվարի 15-ից 23-ը ակումբը Ավանի ֆուտբոլային ակադեմիայում կանցկացնի ուսումնամարզական հավաք, որից հետո կունենա ընկերական հանդիպումներ. հունվարի 21-ին՝ «Վանի», հունվարի 23-ին «Նոայի», փետրվարի 1-ին՝ «Շիրակի» և փետրվարի 6-ին «Սևանի» հետ:
Փետրվարի 8-ին թիմը կմեկնի Իսպանիա՝ ուսումնամարզական հավաքի:




