«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է թիմի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի մասին։ Ֆրանսիացի հարձակվողի խոսքով՝ թիմին դուր է գալիս նիդերլանդցի մասնագետի հետ աշխատելը։
«Մեր թիմը հիմա իդեալական մարզավիճակում է։ Անկեղծ ասած, ինձ շատ է դուր գալիս Կումանի աշխատելաոճը, այն, թե նա ինչպես է ժամանակ հատկացնում ամեն ինչին ու ամենքին։ Բոլորը շատ գոհ են նոր մարզչի գալուց ու նրա աշխատելաձևից։ Կշարունակենք նույն կերպ։ Մրցաշրջան կեսը հետևում է, մենք մի քանի կարևոր առաջադրանքներ ունենք։ Հնարավոր ամեն բան կանենք մեր հավաքածուն տիտղոսներով համալրելու համար»,- Դեմբելեի խոսքերն է փոխանցում ՈՒԵՖԱ-ի մամուլի ծառայությունը։
57-ամյա Կումանը «Բարսելոնան» գլխավորել է 2020-ի օգոստոսին։ Կատալոնացիները 46 միավորով Պրիմերայի 3-րդ տեղում են։