Թենիսի Ավստրալիայի բաց առաջնության տղամարդկանց մենախաղում հայտնի դարձան քառորդ եզրափակիչի բոլոր մասնակիցների անունները։
1/8-րդ եզրափակիչի վերջին խաղում պետք է մրցեին Մատեո Բերետինին ու Ստեֆանոս Ցիցիպասը։ Իտալացի թենիսիստը, ցավոք, հրաժարվել է պայքարից վնասվածքի պատճառով։
Այսպիսով, Ստեֆանոս Ցիցիպասը դուրս է գալիս քառորդ եզրափակիչ, որտեղ հանդիպելու է Ռաֆայել Նադալին։