«Բարսելոնայի» հարձակվող Ուսման Դեմբելեն պատմել է, թե ինչպես է ինքը կատալոնական ակումբում փոխվել ֆիզիկապես ու տակտիկապես:
«Կարծում եմ, որ ես փոխվել եմ ֆիզիկական առումով: Երբ ես եկա ակումբ, ես շատ փխրուն էի: Այդպես էր Ռեննում և Բորուսիայում:
Դրանից հետո ես երկար ճանապարհ եմ անցել, և «Բարսելոնայի» ֆիթնեսի մարզիչների օգնությամբ ամեն ինչ փոխվել է:
Ինձ խորհուրդ են տալիս երբ հարձակվել, երբ հանգիստ պահել գնդակը: Նախկինում ինձ դուր էր գալիս միայն այն ժամանակ, երբ գնդակին էի տիրում : Հիմա ինձ խորհուրդ են տալիս սպասել, փորձել գտնել խաղընկերոջս ու չգնալ դրիբլինգի երեք կամ չորս մրցակիցների դեմ», — Դեմբելեի խոսքերն է մեջբերում Marca-ն: