«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն կարող է մասնակցել Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի՝ ՊՍԺ-ի դեմ խաղին, որը կկայանա փետրվարի 16-ին:
Marca-ն հայտնում է, որ ֆուտբոլիստն մասնակցել է ընդհանուր խմբի մարզմանն ու վերջնական որոշումը կկայացվի փետրվարի 15-ի մարզումից հետո:
Պիկեն վնասվածք է ստացել Պրիմերայի 10-րդ տուրի՝ «Աթլետիկոյի» հետ նոյեմբերին կայացած խաղին: Նրա մոտ ախտորոշվել էր աջ ծնկի խաչաձև կապանների պատռվածք:
Ավելի վաղ Պիկեն սկանդալային հայտարարություն էր արել՝ նշելով, որ իսպանացի մրցավարների մեծ մասը երկրպագում է «Ռեալին»: Ֆուտբոլիստը կարող է որակազրկվել կամ տուգանվել՝ մրցավարներին հրապարաայնորեն կաշառակերության մեջ մեղադրելու համար: