«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատմել է, թե ինչի շնորհիվ է իր թիմը հաղթում ընթացիկ մրցաշրջանում.
«Մեր կազմում չկան այնպիսի խաղացողներ, ովքեր կարող են միայնակ հաղթել խաղում: Մենք չունենք Լիոնել Մեսսի, Կրիշտիանու Ռոնալդու, Կիլիան Մբապե կամ Նեյմար: Մենք պետք է հաղթենք թիմային ջանքերի շնորհիվ:
Անչափ գոհ եմ Գյունդողանի ելույթներից: Նա արդեն դարձել է հունվարի լավագույն խաղացողը: Եթե շարունակի նույն ոգով, այդ մրցանակը նորից կստանա»,- Գվարդիոլայի խոսքերն է փոխանցում talkSPORT-ը:
«Մանչեսթեր Սիթին» ԱՊԼ-ի 23 խաղից հետո 53 միավոր է վաստակել և գլխավորում է մրցաշարային աղյուսակը: «Լեսթեր Սիթին», որը երկրորդ տեղում է, «Սիթիին» զիջում է 7 միավորով՝ ընդ որում մեկ խաղ ավելի է անցկացրել: