«Ռոման» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ նախատեսում է ձեռք բերել Էդին Ջեկոյին փոխարինողի և դիտարկում է նոր գոլահար հարձակվողի թեկնածությունը:
Ըստ Centro Suono Sport-ի, «Գայլերի» գործադիր տնօրեն Տիագո Պինտոն «Սելթիկի» հարձակվող Օդսոն Էդուարդին համարում է ակումբի ամառվա գլխավոր տրանսֆերային նպատակը:
Հիշեցնենք, որ այս մրցաշրջանում Էդուարդը Շոտլանդիայի առաջնությունում անցկացրել է 20 հանդիպում, որոնցում դարձել է 13 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Հենրիխ Մխիթարյանը չի շտապում նոր պայմանագիր կնքել «Ռոմայի» հետ։