«Տորինոյի» հարձակվող Անդրեա Բելոտին կարող է կարիերան շարունակել «Միլանում», հաղորդում է Tuttosport-ը:
Միլանյան ակումբը հարձակվողին դիտարկում է որպես 39-ամյա Զլատան Իբրահիմովիչին փոխարինող:
Խաղացողի ընթացիկ պայմանագիրը թուրինցիների հետ նախատեսված է մինչեւ 2022-ի ամառը: «Տորինոն» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը Բելոտիի հետ, բայց բանակցությունները դեռ չեն ընթանում:
27-ամյա հարձակվողն այս մրցաշրջանում անցկացրած 21 խաղերում դարձել է 11 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։