Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության նախօրեին TikTok-ը հայտարարեց ՈՒԵՖԱ-ի հետ համագործակցության մեկնարկի մասին: Կարճ տեսանյութերի ստեղծման հանրաճանաչ պլատֆորմը դարձել է սպորտային աշխարհում միջազգային խոշոր իրադարձություններից մեկի գլոբալ հովանավորը:
«TikTok-ը աշխարհում զվարճանքի առաջատար մոբայլ հարթակն է, որը դարձել է Եվրոպայի առաջնության պաշտոնական գործընկեր։ Գործընկերությունը ներառում է նաև Եվրո -2020 հանդիպումների հեռարձակումը հովանավորելու իրավունքներ, որոնք կցուցադրվեն եվրոպական հեռարձակման ալիքներով », — ասված է մամուլի հաղորդագրության մեջ:
«Մենք ուրախ ենք, որպես Եվրո-2020-ի գործընկեր, ողջունելու մի ընկերություն, որը վերջին մեկ տարվա ընթացքում դարձել է առաջատար զվարճալի շարժական հարթակներից մեկը», — ասել է Գի-Լորան Էփշտեյնը՝ ՈՒԵՖԱ-ի մարքեթինգային տնօրենը: