Calciomercato-ն հայտնում է, որ «Վեսթ Հեմը» սկաուտներ է ուղարկել Ա Սերիայի 18-րդ տուրի «Միլան» — «Սամպդորիա» խաղին: Լոնդոնյան ակումբի ներկայացուցիչները կհետևեն «կարմիր-սևերի» կիսապաշտպան Ֆրենկ Կեսիեյի գործողություններին:
«Վեսթ Հեմը» հետաքրքրված է կիսապաշտպանի ծառայություններով: Սակայն Կեսիեն ցանկանում մնալ միլանյան ակումբում:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Միլանը» ֆուտբոլիստի տրանսֆերը գնահատել է 30 միլիոն եվրո: