«Կրասնոդարի 2»-ի հայազգի կիսապաշտպան Հարություն Գրիգորյանը վարձակալական հիմունքներով տեղափոխվել է Չեխիայի առաջնություն և հանդես կգա «Մլադա-Բոլեսլավում», տեղեկացնում է կրասնոդարյան ակումբի պաշտոնական կայքը:
Աղբյուրի փոխանցմամբ վարձակալությունը կգործի մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը: Կրասնոդարյան ակումբը համոզված է, որ այս քայլով ավելի մեծ կլինի հավանականությունը Գրիգորյանին ապահովել խաղային պրակտիկայով` հետագայում վերադառնալու ակնկալիքով: