«Բարսելոնայի» մարզչական շտաբը ներկայացրել է կատալոնական դերբիում «Էսպանյոլի» դեմ հանդիպման թիմի հայտացուցակը: Հանդիպումը կկայանա այսօր` Երևանի ժամանակով 00:00-ին:
Կատալոնական թիմին չեն կարողանա օգնել իրենց թիմին Տեր Շտեգենը, Արտուրը և Ուսման Դեմբելեն` վնասվածքների պատճառով: Բացակայում է նաև Տոդիբոն, ով շուտով կարող է տեղափոխվել այլ ակումբ:
«Բարսելոնայի» հայտացուցակը «Էսպանյոլի» դեմ խաղի համար.
Նետո, Պենյա — Սեմեդու, Պիկե, Լանգլե, Ալբա, Ռոբերտո, Ումթիտի, Ֆիրպո — Ռակիտիչ, Բուսկետս, դե Յոնգ, Վիդալ — Մեսսի, Սուարես, Գրիզման, Պերես, Ֆաթի