Tuttosport-ը հայտնում է, որ «Յուվենտուսը» պատրաստվում է երկարաձգել հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ պայմանագիրը:
Պորտուգալացու և թուրինյան ակումբի միջև գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2022 թվականը: «Յուվենտուսը» ցանկանում է երկարաձգել պայմանագիրը մինչև 2023 թվականը:
Վաղը Ռոնալդուն դառնում է 36 տարեկան, բայց «Յուվեն» ուշադրություն չի դարձնում հարձակվողի տարիքին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոնալդուն 23 խաղում դարձել է 22 գոլի հեղինակ: