Այսօր ՝ փետրվարի 4-ին, Մոսկվայում տեղի ունեցավ Ռուսաստանի ֆուտբոլային միության արտահերթ համաժողովը: Անցկացվեցին նաև ՌՖՄ նախագահական ընտրությունները:
Ալեքսանդր Դյուկովը միաձայն ընտրվեց Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահ:
Նշենք, որ Դյուկովը Ռուսաստանի ֆուտբոլային միության ղեկավարի պաշտոնի միակ թեկնածուն էր: Նրան առաջադրել են ՌՖՄ անդամ 56 կազմակերպություններ:
2019 թվականից Դյուկովը Ռուսաստանի ֆուտբոլային միության նախագահն է: