«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կարող է տեղափոխվել «Բարսելոնա»։
Cadena Ser-ի փոխանցմամբ՝ «կապտանռնագույնների» նախագահի թեկնածուներից ոմանք կապ են հաստատել արգենտինացի ֆուտբոլիստի շրջապատի հետ, ու Ագուերոն ուրախությամբ համաձայնել է հանդես գալ կատալոնացիների կազմում։
32-ամյա հարձակվողի հետ պայմանագիր կնքելը կարող է պատճառ դառնալ, որպեսզի հարձակվող Լիոնել Մեսսին նոր պայմանագիր կնքի «Բարսելոնայի» հետ։ Մեսսին ու Ագուերոն ընկերական հարաբերություններ ունեն։
Ագուերոյի պայմանագրի ժամկետը «Ման Սիթիի» հետ ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։ Այս պարագայում նա «Բարսելոնա» կտեղափոխվի ազատ գործակալի կարգավիճակով։ Սա կարևոր գործոն է կորոնավիրուսի պանդեմիայով պայմանավորված ֆինանսական դժվարությունների ֆոնին։