Ֆրանսիայի երկրորդ դիվիզիոնը ներկայացնող «Այաչոն» հրաժարվել է Հայաստանի հավաքականի պաշտպան Գաել Անդոնյանի ծառայություններից, հաղորդում է Corsematin.com-ը։
Թիմի գլխավոր մարզիչ Օլիվյե Պանտալոնին նշել է, որ որոշել են խզել պայմանագիրը Անդոնյանի հետ, ով ցանկանում է իր ուժերը փորձել այլ ակումբում։
Հիշեցնենք, որ 24-ամյա պաշտպանը վնասվածք ստացավ մրցաշրջանի մեկնարկում և չկարողացավ ամրապնդվել թիմի հիմնական կազմում։
Հավելենք, որ Անդոնյանը «Այաչո» էր տեղափոխվել նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: