«Ֆեյենոորդը» իր պաշտոնական կայքում հաղորդել է թիմի նախկին ֆուտբոլիստ Դիրկ Կայտի հեռանալու մասին, որը խաղացողի կարիերայից հետո ակումբում որպես մարզիչ էր աշխատում։
«Բոլորը գիտեն, թե «Ֆեյենոորդն» ինչ է նշանակում ինձ համար։ Վերջին տարիներին ես ահռելի փորձ եմ ձեռք բերել այս ակումբում։ Գիտեմ, որ մեր ուղիները նորից կխաչվեն, բայց հիմա կարծում եմ, որ ինձ համար կարևոր է, որ կարիերաս այլ տեղում շարունակեմ։ Հետևում եմ իմ զգացմունքներին»,-ասել է Կայտը։
Կայտը «Ֆեյենոորդում» մարզիչ էր աշխատում 2018 թվականից։ Որպես ֆուտբոլիստ նա ակումբի գույները պաշտպանել է 2003-2006 թվականներին ու 2015-2017 թվականներին։ Կարիերայի ընթացքում նախկին հարձակվողը հանդես է եկել «Ուտրեխտում», «Լիվերպուլում» ու «Ֆեներբահչեում»։ Նիդերլանդների հավաքական հրավիրվել է 2004-2014 թվականներին։ Ազգային թիմի հետ հասել է աշխարհի առաջնության եզրափակիչ, դարձել մունդիալի բրոնզե մեդալակիր ու Եվրոպայի չեմպիոն։