Հայտնի կոլումբիացի հարձակվող Ադրիան Ռամոսը, ով Եվրոպայում խաղացել է Դորտմունդի «Բորուսիայի», «Հերտայի» և «Գրանադայի» կազմում, վերադարձել է հայրենիք:
33-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել Կալիի «Ամերիկա» ակումբի հետ: Հատկանշական է, որ այս թիմից էր, որ Ռամոսը 2009-ին գնաց նվաճելու Հին աշխարհը ՝ պայմանագիր կնքելով «Հերտայի» հետ:
Հիշեցնենք, որ վերջերս Թուրինի «Յուվենտուսի» և Կոլումբիայի հավաքականի կիսապաշտպան Խուան Կուադրադոն ասել էր, որ երբեք չի վերդառանա Կոլումբիա։