«Աթլետիկոյի» հարձակվող Լուիս Սուարեսը դուբլի հեղինակ է դարձել Լա լիգայի 21-րդ տուրի «Կադիսի» դեմ խաղում (4-2)։
Լրագրող Պեդրո Մարտինը տեղեկացնում է, որ 34-ամյա ուրուգվայցի հարձակվողը Լա լիգայում խփած գոլերի թիվը հասցրել է 158-ի ու այս ցուցանիշով հավասարվել է «Ատլետիկի» նախկին հարձակվող Արից Ադուրիսին։
Հիմա Սուարեսը նրա հետ կիսում է 5-րդ տեղը Լա լիգայի 21-րդ դարի լավագույն ռմբարկուների ցանկում։
Լա լիգայի լավագույն ռմբարկուները 21-րդ դարում․
1․ Լիոնել Մեսսի («Բարսելոնա») — 453 գոլ
2․ Կրիշտիանու Ռոնալդու («Ռեալ») — 311
3․ Դավիդ Վիլյա («Վալենսիա», «Բարսելոնա», «Աթլետիկո») — 184
4․ Կարիմ Բենզեմա («Ռեալ») — 179
5․ Արից Ադուրիս («Ատլետիկ»), Լուիս Սուարես («Աթլետիկո»/«Բարսելոնա») — 158