NBA- ի հերթական մրցաշրջանի խաղում «Օկլահոմա Սիթին» հաղթեց «Դալլաս Մավերիքսին» 106:101 հաշվով:
Հանդիպման ամենաարդյունավետ խաղացողը «Մավերիքսի» առաջատար Լուկա Դոնչիչն էր, ով դաբլ-դաբլի հեղինակ դարձավ՝ 35 միավոր և 10 խափանում: Դաբլ-դաբլ ձևակերպեց նաև Մաքսիմիլիան Կլեբերը`14 միավոր և 14 խափանում:
«Օկլահոմայից» դաբլ-դաբլ գրանցեցին երեք բասկետբոլիստ ՝ Շեյ Ժիլիո-Ալեքսանդրը (19 միավոր, 10 խափանում), Ներլենս Նոելը (12 միավոր, 12 խափանում) և Ստեֆան Ադամսը (10 միավոր, 11 խափանում):