Թուրինի «Յուվենտուսի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի և Մադրիդի «Աթլետիկոյի» հարձակվող Ժոաու Ֆելիշի գործակալ Ժորժե Մենդեշը խոսել է Պորտուգալիայի հավաքականում և ակումբային մակարդակում նրանց հեռանկարների մասին։
«Ինձ համար Ռոնալդուն միշտ կլինի պատմության լավագույն ֆուտբոլիստը, նա այլ գալակտիկայից է և տարբերվում է բոլորից։ Նա շուտով կլինի 35 տարեկան, բայց կարող է խաղալ այնքան, ինչքան կցանկանա։ Նա 9 գոլ է խփել Իտալիայում, որտեղ դա անելն ավելի դժվար է, քան մյուս առաջնություններում։ Նրան պետք չէ համեմատել որևէ մեկի հետ։ Ռոնալդուն հիանալի օրինակ է երիտասարդների համար։
Ինչ վերաբերում է Ժոաու Ֆելիշին, ապա նա լավագույն երիտասարդ խաղացողն է։ Ռոնալդուն իր գործի վարպետն է, իսկ Ֆելիշն, իր հերթին, պետք է ամբիցիոզ և համառ լինի։ Նա այնիպիսի ֆուտբոլիստ է, որը գիտի, թե ինչ պետք է անել չեմպիոն դառնալու համար։
Եթե Ռոնալդուն 5-6 տարի որոշի խաղալ, ապա ակումբային մակարդակում կարող են միասին հաջողություններ գրանցել, իսկ հավաքականում դա առավել քան իրատեսական է»,-ասել է Մենդեշը: