Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի ավագ Սարո Գալստյանը և խաղացող Ռաֆիկ Բաղդասարյանը չեն մասնակցի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի՝ Ռուսաստանի հավաքականի հետ հանդիպմանը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Մեր ֆուտզալիստները վնասվածք են ստացել հունվարի 28-ին՝ Շչոլկովո քաղաքի «Պոդմոսկովյե» մարզահամալիրում կայացած նախախաղային մարզման ընթացքում:
Ռուսաստան-Հայաստան հանդիպումը կկայանա հունվարի 29-ին: Սկիզբը՝ 20:00-ին: