Անգլիայի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Արսենալի» հետ խաղում «Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը կիսեց իր կարծիքը «կապույտների» 19-ամյա կիսապաշտպան Տարիկ Լեմպտիի դեբյուտի վերաբերյալ.
«Նա իր նորամուտի համար պարտական է Ջոդի Մորիսին և Ջո Էդվարդսին (Լեմպարդի օգնականները): Մենք գիտեինք Սեզար Ասպիլիկուետայի և Ռիս Ջեյմսի վնասվածքների մասին, ուստի մեզ պետք էր աջ եզրում խաղացող ֆուտբոլիստ:
Իմ օգնականներն ինձ ասացին, որ հավատում են Տարիկին: Մենք որոշեցինք, որ սա ճիշտ պահն էր նրա դեբյուտի համար: Նա ավելացրեց էներգիա իր եզրում:
Նա ունի լավ արագություն և բավականին հաջող անցումներ է կատարում: Տարիկի և Աբրահամի խաղը հիանալի օրինակ են, թե ինչպես պատանեկան քաջությունն ու համարձակությունը կարող են փոխել խաղի ընթացքը»,- մեջբերում է Լեմպարդին ակումբի պաշտոնական կայքը:
Հիշեցնենք, որ «Չելսին» կամային հաղթանակ տարավ «Արսենալի» նկատմամբ: