Լոնդոնի «Արսենալի» կիսապաշտպան Էնսլի Մեյթլենդ-Նայլզն ուզում է այս ձմեռ վարձավճարով այլ ակումբ տեղափոխվել։ 23-ամյա ֆուտբոլիստը մտադիր է գնալ խաղային պրակտիկայի հետևից, որպեսզի մեծացնի Եվրոպայի առաջնության ժամանակ Անգլիայի հավաքականում հայտավորվելու շանսերը։ Այս մասին հաղորդում է Mirror-ը։
Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Գարեթ Սաութգեյթը հասկացրել է, որ Եվրոյի հայտացուցակում հայտնվելու վճռորոշ գործոնն իր համար լինելու են խաղային պրակտիկան ու ֆուտբոլիստների լավ վիճակը։ Սրա հետ կապված էլ Մեյթլենդ-Նայլզը «Արսենալին» խնդրել է բաց թողնել իրեն, եթե Միկել Արտետան իրեն որպես հիմնական կազմի խաղացողի չի տեսնում։