Հայաստանի հավաքականի հարձակվող Ալեքսանդր Կարապետյանը Դուբայում է, որտեղ ուսումնամարզական հավաք է անցկացնում երկրի գործող չեմպիոն «Արարատ-Արմենիան»։
Կարապետյանը մարզվում է երկրի գործող չեմպիոնի հետ։ Կարապետյանը Armsport-ի հետ զրույցում հաստատել էր տեղեկությունը։
Կարապետյանի հետ ակումբը դեռևս պայմանագիր չի կնքել։ Ֆուտբոլիստի խոսքով՝ հնարավոր է, որ նա պայմանագիր կնքի «Արարատ-Արմենիայի» հետ։