2011-ից 2014 թվականին «Բարսելոնայի» հիմնական թիմում էր հանդես գալիս Իսաակ Կուենկան։
«Այաքսում» մեկ մրցաշրջան վարձավճարով հանդես գալուց հետո Կուենկան տեղափոխվեց «Դեպորտիվո», այնուհետև «Բուրսասփոր», «Գրանադա» և «Հապոել Բեր Շևա»։
Ժամանակին ամենահեռանկարային ֆուտբոլիստներից մեկը համարվող իսպանացու կարիերայի «ազատ անկումը» շարունակվում է Ճապոնիայում։
Ճապոնական «Վեգալտա Սենդայը» պայմանագիր է կնքել 28-ամյա ֆուտբոլիստի հետ։ Ավարտված առաջնությունում թիմը 11-րդ հորիզոնականն է զբաղեցրել։
Կուենկան ժամանակին հրավիրվել է նաև Իսպանիայի Մ-21 և Մ-23 հավաքականներ։