«Վեսթ Հեմը» պաշտոնանկ է արել թիմի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինիին։
Sky Sports-ը հայտնում է, որ լոնդոնյան թիմը գլխավորելու հավակնորդներից մեկը «Էվերթոնի», «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսն է։
Հատկանշական է, որ 56-ամյա մասնագետի վերջին աշխատատեղը հենց «Վեսթ Հեմն» է, որից հեռացել է նախորդ տարի։
ԱՊԼ-ի 19 տուրից հետո թիմը 17-րդ հորիզոնականում է։