Մադրիդի «Ռեալի» ավագ, պաշտպան Սերխիո Ռամոսը զարմացրել է երկրպագուներին իր նոր լուսանկարով: 33-ամյա ֆուտբոլիստը Instagram-ի իր էջում լուսանկար է հրապարակել, որում իր մեջքի բոլոր դաջվածքներն անհետացել են:
Ընդ որում Ռամոսը հայտնի է դաջվածքների հանդեպ իր մեծ սիրով: Կարիերայի ընթացքում նա ավելի քան 30 դաջվածք է արել ամբողջ մարմնի վրա:

Ոչ այնքան վաղ արված լուսանկարում երևում է՝ Ռամոսի մեջքը պատված է դաջվածքներով:
