«Բարսելոնայի» դարպասապահ Մարկ Անդրե Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված է իտալական գրանդը։
Ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, Թուրինի «Յուվենտուսը» աչքադրել է Տեր Շտեգենին և մտադիր է քայլեր ձեռնարկել վերջինիս ձեռք բերելու համար։ «Ծեր սինյորայի» ներկայացուցիչները փորձել են կապ հաստատել գերմանացի դարպասապահի հետ՝ հասկանալու համար, թե արդյոք նա պատրաստ է տեղափոխության 2020-ի ամռանը։
Հաղորդվում է, որ Տեր Շտեգենի ծառայություններով հետաքրքրված են նաև Մյունխենի «Բավարիան» և «Պարի Սեն Ժերմենը»։
Մարկ Անդրե Տեր Շտեգենի պայմանագիրը կատալոնական ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականը։