«Ֆեներբահչեն» դիմել է երկրպագուներին՝ խնդրելով նրանց ֆինանսական օգնությունը կիսապաշտպան Մեսութ Օզիլին ձեռք բերելու համար:
Սպասվում է, որ մինչև 2024 թվականը 32-ամյա Օզիլը թուրքական ակումբում 15 մլն եվրո կվաստակի: Նշվում է, որ սա բավականին մեծ գումար է ակումբի համար, որի պարտքերը գերազանցում են 520 մլն եվրո-ն: Այդ իսկ պատճառով «Ֆեներբահչեի» նախագահ Ալի Քոչը երկրպագուներին խնդրել է օգնել:
«Խնդրանք մեր երկրպագուներին: Խնդրում ենք, շարունակեք աջակցել մեզ, մենք կախված ենք նաև ձեր ֆինանսական աջակցությունից: Պայմանագրի կնքման օրը խնդրում ենք գերազանցել ռեկորդը SMS հաղորդագրությունների միջոցով:Հնարավոր է՝ 300 հազար, 500 հազար կամ գուցե 1 մլն հաղորդագրություն ստացվի:Այդ աջակցությունն օգտակար կլինի մեզ համար»,- Քոչի խոսքերն է փոխանցում Bild-ը:
1 հաղորդագրության արժեքը 20 թուրքական լիրա է (մոտ 2,20 եվրո ): Ակումբն այս կերպ ցանկանում է մինճև 2 մլն եվրո ստանալ: