ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելը հիշել է, թե ինչպես է ֆրանսիական ակումբը դուրս մնացել Չեմպիոնների լիգայի 2018/19 մրցաշրջանից պարտվելով «Մանչեսթեր Յունայթեդին»:
«Մի քանի օր անցկացրել եմ մութ սենյակում: Նման բան նախկինում ինձ հետ երբեք չէր եղել: Մենք քրտնաջան աշխատել էինք ու ստեղծել այս թիմը, որպեսզի հասնեինք այս կետին:
Ահռելի ճանապարհ էինք անցել և դարձել էինք ֆրանսիական առաջին թիմը, որը հյուրընկալվելիս հաղթել էր «Մանչեսթեր Յունայթեդին»:
Մենք հիանալի առաջին կես տեսանք, բայց հետո ձախողում եղավ: Դա ավտովթարի էր նման. մենք միանշանակ անցել էինք կանաչ լույսի տակով, բայց կողքից մեզ հարվածեցին: Չկարողացանք գիտակցել այդ վթարի մասշտաբները:Հավատում էինք, որ կանցնենք հաջորդ փուլ, բայց դա տեղի չունեցավ: Իսկ հետո մարդիկ հիասթափվեցին, հասկացան, որ ոչինչ չի փոխվել: Մեծացավ ճնշումը, սկսվեցին վնասվածքները, շատ բարդ էր մրցաշրջանն ավարտել դրական նոտայով: Ես փորձում էի չհետևել մամուլին, բայց անբացատրելի զգացում էր պատել ինձ:
Հիշում եմ՝ երբ երկրորդ խաղից առաջ հասնում էինք մարզադաշտ, ես օգնականիս ասացի, որ գուցե նախապատրաստության հարցում չափն անցանք: Չափազանց շատ էինք ցանկանում ավելի լավը դառնալ»,- Տուխելի խոսքերն է փոխանցում beIN Sports-ը: