Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան մեկնաբանել է առաջնության ավարտից հետո Դավիդ Սիլվայի հեռանալու փաստը.
«Չեմ կարծում, որ Սիլվային փոխարինող կփնտրենք: Հնարավոր է, որ առաջիկա կես տարվա ընթացքում մտքափոխվեմ, բայց հիմա ես այլ առաջնահերթություններ ունեմ: Սիլվային կարող է փոխարինել Ֆոդենը, Գյունդողանը, Բերնարդու Սիլվա, Դե Բրույնեն:
Երբ նման տղաները հստակ որոշում են կայացնում, դժվար է նրանց մտքափոխել: Ես երկար ժամանակ փորձում էի Կոմպանիին համոզել՝ ևս մեկ տարի «Սիթիում» մնալու համար, բայց նա գնաց»,-ասել է իսպանացի մասնագետը:
Դավիդ Սիլվայի պայմանագրի ժամկետն ավարտվում է 2020 թ-ի հունիսին: