le10sport-ը հայտնում է, որ ՊՍԺ-ի մարզական տնօրեն Լեոնարդոն ներկայումս փոխարինող է փնտրում թիմի գլխավոր մարզիչ Թոմաս Տուխելի համար:
Տուխելի ներկայիս պայմանագիրը փարիզեցիների հետ նախատեսված է մինչև 2021 թվականը: Սակայն ամռանը նրա տեղը կարող է զբաղեցնել «Յուվենտուսի» նախկին մարզիչ Մասիմիլիանո Ալեգրին:
Լեոնարդոն լիովին բավարարված չէ թիմի վերջին արդյունքներով, ուստի նա ցանկանում է փոփոխություն կատարել մարզչական կազմում: