«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն թիմի ֆուտբոլիստների համար ամանորյա անակնկալ էր կազմակերպել: AS-ի փոխանցմամբ ՝ կատալոնացիների նախագահը յուրաքանչյուր խաղացողին նվիրել է անհատականէ IPhone 11 Pro Max: Սմարթֆոններից յուրաքանչյուրի վրա նշված է ֆուտբոլիստի անունը, նրա խաղային համարը և ակումբի լոգոն:
Բացի այդ, 18-րդ տուրի տնային խաղում «Ալավեսին» (4:1) հաղթելուց հետո Բարտոմեուն թիմի շտաբի մնացած անդամներին հանձնել է iPad Pro-ի վերջին տարբերակը: