Ճապոնական «Յոկոհամայի» 53-ամյա հարձակվող Կազույոսի Միուրան երկարաձգել է պայմանագիրն ակումբի հետ: Այս մասին հայտնում է «Յոկոհամայի» պաշտոնական կայքը:
Միուրան ռեկորդ գրանցեց 2017-ի մարտին՝ «Նագասակիի» դեմ խաղում խաղադաշտ մտնելով 50 տարի և 7 օրական հասակում:
Նույն ամսին ճապոնացի հարձակվողը դարձավ պատմության մեջ ամենատարեց ֆուտբոլիստը, ով գոլ խփեց պրոֆեսիոնալ մակարդակում: