«Բարսելոնա» ֆուտբոլային ակումբը գլխավորում է ամենաբարձր միջին աշխատավարձ ունեցող մարզական թիմերի ցուցակը: Այս մասին ասված է 2019 թվականի Sportingintelligence-ի ուսումնասիրության մեջ:
Sportingintelligence-ը վերլուծել է 350 թիմերի տվյալներ, 18 լիգաներից և 7 մարզաձևերից՝ ֆուտբոլ, բեյսբոլ, բասկետբոլ, կրիկետ, հոկեյ, ավստրալական ֆուտբոլ և ամերիկյան ֆուտբոլ:
Բարսելոնայում միջին աշխատավարձը տարեկան կազմում է 12.284 միլիոն դոլար: Երկրորդ տեղում է «Ռեալը» (11,154 միլիոն): Երրորդը «Յուվենտուսն» է (10,106 միլիոն):
